Մեր մտքով երբեք չէր անցնի չեղարկել Բեթհովենին կամ Բախին. Պուտինը` Արևմուտքի քայլերի մասին

ՌԴ նախագահն այցելել է ՄՊՀ-ի «Վորոբյովի գորի» Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնի «Լոմոնոսով» կլաստերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ռուսաստանը չի ապրի առանց համաշխարհային մշակույթի ի տարբերություն Արևմուտքի, որը «չեղարկում է» Պյոտր Չայկովսկու ժառանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր մտքով երբեք չէր անցնի չեղարկել Բեթհովենին կամ Բախին, կամ Օ'Հենրիին և այլն, իսկ այնտեղ նրանց մտքով անցել է չեղարկել Չայկովսկուն։ Դե թող ապրեն առանց Չայկովսկու, առանց Դոստոևսկու, առանց Տոլստոյի, իսկ մենք առանց համաշխարհային դասականների չենք ապրի»,-ասել է Պուտինը ռուս ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Ուսանողության օրը ՌԴ նախագահն այցելել է ՄՊՀ-ի «Վորոբյովի գորի» Նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնի «Լոմոնոսով» կլաստեր։
Պատժամիջոցներ ՌԴ մշակույթի 119 գործիչների նկատմամբ. ցանկում են Գալուստյանը, Պետրոսյանը
Ռուսաստանում ուսանողները հունվարի 25-ին նշում են իրենց տոնը` Մեծ նահատակ Տատյանայի օրը, որը համարվում է բոլոր ուսանողների հովանավոր սուրբը: 1755 թվականի այս օրը կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրել է Մոսկվայի պետական համալսարանի բացման մասին հրամանագիրը։