ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի Արագածի փողոցի թիվ 6 հասցեում ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 22:03-ին։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
Երևանում մեքենան բախվել է պատին