Իտալական ակումբը նույնպես հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

Էդուարդ Սպերցյան
«Ֆիորենտինան» ցանկանում է կրկնել Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր կնքելու փորձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հնարավոր է` «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան շարունակի իտալական Ա Սերիայում։ Տեղեկությունը հայտնում է Sport24–ը։
Ըստ լրատվամիջոցի` Սպերցյանով հետաքրքրված է տեղի «Ֆիորենտինան»։
«Իտալիայում միայն մեկ ակումբ է հետաքրքրված Սպերցյանով՝ «Ֆիորենտինան»: Անցած ամառ ակումբը ցանկանում էր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվեց տրանսֆերից։ Սպերցյանը «Կրասնոդարին» խոստացել է խաղալ 2022/23 մրցաշրջանը, ուստի իտալական թիմը ցանկանում է այս ամառ կրկին փորձել ձեռք բերել Սպերցյանին»,- ասել է ԶԼՄ–ի աղբյուրը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հոլանդական ակումբը կվաճառի իր ֆուտբոլիստին Սպերցյանին ձեռք բերելու համար