ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ քննարկել է Երևան-Պրահա ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարները։
ՀՀ նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
© Photo : official site of the President of RA
ՀՀ նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։
«Դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով: