ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանը Ադրբեջանում ռասայական խտրականության հարցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Տեղեկությունը հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«2023-ի հունվարի 23-ին Հայաստանը դիմել է միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման գործով` մանրամասն ներկայացնելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները»,– գրել է նա Twitter-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ էր ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
ՄԻԵԴ–ը բավարարել էր ՀՀ–ի միայն երկրորդ պահանջը։