Անձյուն ձմեռը շարունակվում է. եղանակի տեսություն

Բազմաբնակարան շենք Երևանում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն հունվարի 26-28-ը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրքաղաքում հունվարի 24-ի գիշերը եղել է 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +4....+6 աստիճան տաքություն։