ԼԺՀ-ում 300 կգ պայթուցիկ նյութով գաղտնարան է հայտնաբերվել․ տեսանյութ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության մարմինների աշխատակիցները միջոցառումներ են անցկացնում ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ:
Sputnik
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության մարմինների աշխատակիցները ԼԺՀ-ի՝ հատուկ գործողության ընթացքում ազատագրված տարածքում հայտնաբերել են ուկրաինացի զինծառայողի թաքստոց, որում եղել է ավելի քան 300 կգ պայթուցիկ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը ուժային կառույցներից:
«Կրեմենսկի շրջանի Կուդրյաշովկա բնակավայրում ԼԺՀ անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում (ազատագրվել է հատուկ գործողության ընթացքում –խմբ.) բնակարանային շինությունում հայտնաբերվել է զինամթերքով և պայթուցիկ նյութերով լի գաղտնարան»,-պարզաբանել է աղբյուրը։
Թաքստոցում, ի թիվս այլ բաների, հայտնաբերվել է հինգ տանկային արկ, երկու բեկորային-ֆուգասային արկ և ուկրաինական արտադրության 4С20U դինամիկ պաշտպանության 225 տարր (պայթուցիկի ընդհանուր քաշը 306 կգ է):
«Քննչական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկը պահել է Ուկրաինայի մի քաղաքացի, որը ռազմական հատուկ գործողության սկզբում ծառայել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում, որոնք տեղակայված են եղել Կուդրյաշովկա բնակավայրի մերձակայքում»,-հավելել է աղբյուրը:
Հունվարի 19-ին արդեն հայտնել էինք ԼԺՀ-ում պայթուցիկով լի գաղտնարանի հայտնաբերման մասին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 332-րդ օրը։