Ֆրանսիան արագացրել է կործանիչների և հաուբիցների արտադրությունը. պաշտպանության նախարար

Կործանիչներ
Ֆրանսիան Կիևին նաև սեփական արտադրության հրետանի է մատակարարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ֆրանսիան արագացրել է «Rafale» կործանիչների և «Caesar» հաուբիցների արտադրության տեմպերը։ «Usine Nouvelle»–ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն` նշելով, որ 18 հաուբից պատրաստ կլինեն 2023 թվականի սկզբին։ ՌԻԱ Նովոստին հարցազրույցից հատված է ներկայացրել։
«Ձեռնարկությունները պարտավոր են ընդլայնել արտադրության տեմպերը։ Կարող եմ նշել, որ «Dassault»–ը (ֆրանսիական օդատիեզերական ընկերություն) գործընկերներ «Safran»–ի և «Thales»–ի հետ ամսական մեկ «Rafale» կործանիչի փոխարեն սկսել է երեքից շատ արտադրել։ Ինչ վերաբերում է «Caesar» հաուբիցներին, 2022 թվականին արտադրության ռիթմերը ևս արագացել են։ Հունիսին «Nexter»–ը (սպառազինության և զինտեխնիկայի ֆրանսիական արտադրող) հայտնել է, որ 18 «Caesar»–ի մատակարարման համար 30 ամիս է հարկավոր։ Արդյունքում նախարարության հետ իրականացրած համատեղ աշխատանքի շնորհիվ առաջին «Caesar»–ները պատրաստ կլինեն 2023 թվականի սկզբին», – հայտնել է նա։
Նախարարը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհն է ուզում ձեռք բերել իրենց «Caesar» հաուբիցները։
«Մեր առջև երկու հիմնական խնդիր է դրված` արտադրության երկարատև ցիկլով զենքի պահուստ ունենալ և բարելավել արտադրական արդյունավետությունը», – նշել է պաշտոնյան։
Ֆրանսիան Ուկրաինային նաև սեփական արտադրության հրետանի է մատակարարում։ Վերջերս Փարիզը Կիևին 155 մմ TRF1 քարշակվող 5 հաուբից է ուղարկել։ Հայտնի է, որ Ուկրաինան Ֆրանսիայից արդեն իսկ 18 «Caesar» է ստացել։ Նախորդ շաբաթ Դանիայի իշխանությունները հայտարարեցին, որ որոշել են Ֆրանսիայից պատվիրված 19 «Caesar» ինքնագնաց հրետանային կայանք փոխանցել Ուկրաինային։
ՌԴ ԶՈւ-ն Խերսոնի մոտ ոչնչացրել է ամերիկյան հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը