Անունը` Շուշի. 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգը 4-րդ երեխան է ունեցել

Գևորգի և կնոջ` Լիանայի մյուս 3 զավակները Ջավախքում են։
Sputnik
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ջավախքցի կամավոր Գևորգ Ավագյանը 4-րդ երեխան է ունեցել։ Այս մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։
Փոքրիկին Շուշի են անվանել։
Դեռ 10 ամիս առաջ` 2022 թվականի մարտի 8-ին, երբ Զինվորի տան տղաներն այցելել էին ծննդատուն` շնորհավորելու այդ օրը մայրացած կանանց, Գևորգն ասել էր, որ 3 երեխա ունի և մյուսներն էլ դեռ առջևում են։
«Հայ ազգի համար պետք է շատ երեխա ունենալ` 4-5 երեխա։ Երբ ասում են` հնարավորություն պետք ա լինի` սուտ բան ա։ Ուզում եմ նաև ասել, որ բոլոր այն աղջիկները, որոնք ամուսնանում են պատերազմի մասնակից տղաների հետ` հերոս են ու հերոսից հերոս է ծնվում»,– ասել է Գևորգը։
Փոքրիկ Շուշին ծնողների հետ ծննդատնից անմիջապես Զինվորի տուն է եկել, որտեղ էլ մատուռում օրհնություն է ստացել։
Գևորգի և կնոջ` Լիանայի մյուս 3 զավակները Ջավախքում են։
Գևորգը 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում է ստացել, սակայն արդեն վերականգնվել է։