Լոռիում և Տավուշում այսօր կցրտի ու ձյուն կգա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում առանց տեղումների եղանակը պահպանվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում այսօր սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կլինի 6-8 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։
Արտասովոր երևույթ Ճամբարակի երկնքում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել