ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը հոլանդական ՊՍՎ ֆուտբոլային ակումբ կախված է նրանից, թե կիսապաշտպան Մարկո Վան Գինկելը երբ կլքի ակումբը։ Տեղեկությունը հայտնում է РБ Спорт-ը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ այսպես ակումբը կկարողանա «թեթևացնել» աշխատավարձային բյուջեի ծանրաբեռնվածությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ, դարձել 10 գոլի հեղինակ, կատարել 6 գոլային փոխանցում: Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍՎ–ի ներկայացուցիչներն «ուսումնասիրում են» Սպերցյանին «Կրասնոդարի» մարզումների ժամանակ։