Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել

Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Միաբաններն ու հավատացյալներն աղոթել են զոհվածների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել հրդեհից զոհված զինծառայողների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։
Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
«Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար»,– նշված է հաղորդագրության համար։
Հոգեհանգստյան կարգը կատարվել է Սուրբ Գայանե վանքում։
Հրդեհից զոհված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։