Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին

Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
Լպուտյանը նշել է, որ առաջնությունն անցնում էր լարված, և մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոններն այսօր պարգևատրվեցին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությանը մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է կարիերայում 5-րդ անգամ՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղում միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն է՝ 6.5 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը` 5,5 միավորով:
Տղամարդկանց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին
«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու»,- նշել է Սմբատ Լպուտյանը։
Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին և նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղում գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5–ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնները պարգևատրվեցին