Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան

Sputnik
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հունվարի 21–ի երեկոյան ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը և տեսանյութ ու լուսանկարներ ներկայացնում նրա դիմավորումունից:
65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հիշեցնենք` ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 14–ին։
Սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։