Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում մեծանում է դժգոհության ալիքը. «Փաստ»

Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը, գրում է «Փաստ» օրաթերթը։
Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»–ի գործով հսկող դատախազին
Համակարգի փորձառու, պրոֆեսիոնալ կադրերն առնվազն տարակուսած են, որ մեկ օր անգամ համակարգում չաշխատած անձնավորությանը նշանակել են գլխավոր դատախազ:
«Մյուս կողմից զայրույթ է առաջացրել հրահանգը՝ ամեն ինչ անել ընդդիմադիրների նկատմամբ մաքսիմալ շատ վարույթներ հարուցելու համար: Այս ամենին գումարվում է այն, որ Վարդապետյանը, ինչպես դատախազությունում են ասում, իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համարում է «արթուրդավթյանականներ», առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո»,–գրում է թերթը։
Զուգահեռ, ըստ թերթի աղբյուրների, Վարդապետյանն անընդհատ «կոմպլեքս» ստուգումներ է նախաձեռնում հատկապես դատախազության այն կառույցներում, որտեղ ղեկավար կազմի ազատման կամ փոփոխության հարց պետք է լուծի, կամ որտեղ փորձում են «հասկանալ» ազատման կամ տեղափոխության տրամաբանությունը։ Նա նաև աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով:
Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված:
Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել