Տեղամասային բժիշկները կսկսեն «ձանձրացնել» մեզ. առողջապահության նախարարության նոր ծրագիրը

Արխիվային լուսանկար
Բժիշկներն ու բուժքույրերը բոնուսներ կստանան՝ կախված այն բանից, թե ինչքան հետևողականորեն են նրանք ուղղորդում հիվանդներին նեղ մասնագետների մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Տեղամասային բժիշկների և բուժքույրերի խթանման նոր ծրագիրը մեկնարկում է 2023 թվականին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Հայաստանում ամբուլատոր օղակում ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձը կախված է նրանց մոտ գրանցված քաղաքացիների թվից։ Այնուամենայնիվ, այս դեպքում բժիշկները անընդհատ հիվանդությունների ստուգման անհրաժեշտության մասին հիշեցնելու խթան չունեն, մնում է ապավինել բժիշկների բարեխղճությանը։
Այժմ բժիշկների համար ուզում են նյութական խթան ստեղծել. նրանք աշխատավարձի բարձրացում կստանան սկրինինգային հետազոտությունների քանակով, որոնք իրենց «կցված» քաղաքացիներն անցել են պոլիկլինիկաներում։ Հաշվի կառնվի նաև այն, թե որքան հետևողականորեն են բժիշկները դրական ախտորոշումներով հիվանդներին ուղարկում նեղ մասնագետների մոտ։
Օրինակ՝ քաղաքացու մոտ շաքարախտ է հայտնաբերվել։ Դրանից հետո պետք է ուղղորդել հիվանդին մասնագիտացված բժիշկների մոտ: Բայց շատերը չեն ուզում ևս մեկ անգամ հիվանդանոց գնալ և շաբաթներով, ամիսներով հետաձգում են դա։ Հետևաբար, եթե բժիշկը համառորեն «մշակում» է հիվանդին (իր իսկ բարօրության համար) և, այնուամենայնիվ, ուղարկում է նրան նեղ մասնագետի մոտ, նա հնարավորինս բարձր հավելավճար կստանա:
Թե որ հիվանդներին և ինչ ստուգումների մասին պետք է հիշեցնել, կախված է սեռից և տարիքից (ստուգումները որոշելու համար հատուկ տեխնիկա կա՝ 32 ցուցանիշով)։
Երևանի պոլիկլինիկաներում նոր ռենտգեն սարքեր կտեղադրվեն. ի՞նչ բարեփոխումներ են արվում
Կառավարության ծրագրի համաձայն` մինչև 2026 թվականը բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։ Այս տարի բժիշկներին մինչև 50%, աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորություն է տրվել, բուժքույրերին՝ մինչև 25%: Այժմ տեղամասային թերապևտի միջին աշխատավարձը կազմում է 235 հազար դրամ, իսկ բուժքրոջինը՝ 120 հազար դրամ։ Հարկերն ու վճարումներ հանած` այդ աշխատավարձերը կազմում են մոտ 170 ու 87 հազար դրամ։