Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Ուկրաինա-հայկական միջազգային դպրոցում կիրականացվի հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Ս. Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ, տեղականում ենք ԿԳՄՍՆ կայքից։
Ըստ հեռավար կնքված հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:
«Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում ՀՀ և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը հույս է հայտնել, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ:
Նա կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:
ՀԱԷԿ-ի կադրային բանկը կհամալրվի նաև ԵՊՀ–ի ուսանողներով. հուշագիր է ստորագրվել