Իլոն Մասկն ուժեղացրել է հոր տան անվտանգության համակարգն ու հարյուր թիկնապահ վարձել

Տանը տեղադրած անվտանգության համակարգի արժեքը, ընդհանուր առմամբ, 14,6 հազար դոլար է կազմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ուժեղացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգն ու շուրջ 100 թիկնապահ վարձել։ Այս մասին, հղում անելով Sun թերթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իլոնը որոշել է, որ իր հասցեին վերջերս հնչած սպառնալիքներից հետո ինձ ևս պաշտպանություն է հարկավոր։ Եթե նրանք առևանգեն մեզնից մեկին, դրանք կլինեն ամենաարագ 20 մլն դոլարները, որոնք երբևէ որևէ մեկն աշխատել է իր կյանքում»,–թերթի հետ զրույցում հայտարարել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը։
Նա ընդգծել է, որ նախորդ ամիս, մտավախություններից ելնելով, Իլոն Մասկը ՀԱՀ-ում գտնվող հոր տունը կահավորել էր տեսանկարահանման բարձրտեխնոլոգիական համակարգով և էլեկտրաֆիկացված դարպասներով, բացի այդ, անվտանգության զինված աշխատակիցներ է վարձակալել, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Էրոլ Մասկը նշել է, որ ընդհանուր առմամբ տանը տեղադրված անվտանգության համակարգի արժեքը 14,6 հազար դոլար է կազմել։
Նախորդ տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր, որ անհայտ անձը հետապնդել է այն մեքենան, որտեղ գտնվել է իր երեխան, այնուհետև արգելափակել մեքենայի երթևեկությունն ու բարձրացել կապոտի վրա։
Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը
Մասկը ենթադրել է, որ տղամարդն այդպես է վարվել, քանի որ կարծել է, որ մեքենայում ինքն է գտնվում։ Մի քանի ժամ անց գործարարը տեսանյութ է հրապարակել՝ հարցադրում անելով, թե արդյոք որևէ մեկը ճանաչում է այնտեղ երևացող մեքենան կամ վարորդին։
Ավելի վաղ Twitter-ն արգելափակել էր Ֆլորիդայի ուսանող Ջեք Սուինիի էջը Մասկի անձնական ինքնաթիռի տեղաշարժին հետևելու պատճառով։
Twitter-ի սեփականատերը նշել էր, որ իրական ժամանակում որևէ մեկի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տարածումը կամ նման տեղեկություններով կայքերին հղում անել ոտնձգություն է ֆիզիկական անվտանգության նկատմամբ։
Նորամուծություններ Twitter-ում. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Իլոն Մասկը
Նա խոստացել էր, որ ցանկացած նման էջ արգելափակվելու է։ ԶԼՄ-ները գրում էին, որ Մասկը ժամանակին Սունիին նրա ծրագրի համար 5 հազար դոլար է առաջարկել, սակայն վերջինս 10 անգամ ավել է խնդրել, և գործարքը չի կայացել։
Հոկտեմբերի վերջին Մասկը 44 մլրդ դոլարով ձեռք բերեց Twitter-ը։