Հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գարգառ գյուղի յուղերի վերամշակման արտադրամասում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։47-ին, մարվել 18:52-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գարգառ գյուղի յուղերի վերամշակման արտադրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 21-ին, ժամը 17:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գարգառ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղում՝ ավտոմեքենաների յուղերի արտադրամասում»,–ավում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Գիշերը հրդեհ է բռնկվել երևանյան շենքերից մեկի 8–րդ հարկում
Պարզվել է, որ յուղերի վերամշակման արտադրամասում այրվում է տեխնիկական յուղ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։47-ին, մարվել 18:52-ին։ Այրվել է մոտ 100 լ տեխնիկական յուղ։