ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել երևանյան շենքերից մեկի 8–րդ հարկում։ Վնասը միայն նյութական է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հունվարի 21-ին` ժամը 02։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու 2/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել 03։50-ին։ Այրվել են մեկ ներքնակ և մեկ պահարան՝ մասամբ։