ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երեկ Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի բնակարանը, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ հունվարի 20-ին` ժամը 17:48-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցում բնակարան է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել է դստեր ամուսնու բնակարանը:
68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Հրդեհի հետևանքով պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն: