Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Մնացական Մարտիրոսյան
Դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունվել, որ Մնացական Մարտիրոսյանը չի տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
ԲԴԽ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախագահ է նշանակվում տարիքով ամենաավագը, ու քանի որ նախագահի նախորդ թեկնածուն հրաժարական է տվել, տարիքով ամենամեծ Մարտիրոսյանը իրավունքի ուժով դարձել է դատարանի նախագահի պաշտոնակատար։
Ահա թե ինչու է Մնացական Մարտիրոսյանը հանվել Հակակառուպցիոնի դատավորի թեկնածուների ցանկից
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
Որոշման համաձայն` Մնացական Մարտիրոսյանը չի տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, այլ կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: