Հայաստանում քրեական հեղինակություն է կալանավորվել․ ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում

Չարենցավանի բնակիչը, օգտագործելով իր հեղինակությունը, սպառնացել է տուժողին և նրա ընտանիքին և պահանջել 314 հազար դոլար։
Sputnik
Քրեական խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր շորթում կատարելու մեղադրանքով քրեական հեղինակություն է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ Ա․ Խ․-ն ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը։
Չարենցավանի բնակիչը համաձայնել է լուծել իրեն դիմած երկու անձանց միջև եղած գումարային վեճը և, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, սպառնալիքներով տուժողից պահանջել է 314.000 ԱՄՆ դոլար։
«Նա պահանջել է տուժողին պատկանող գազալցակայաններից ստացված շահույթներից ստանալ եկամուտ և մասնաբաժին: Այդ ամենն ուղեկցվել է նաև տուժողի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Չարենցավանի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանական գործողություններ) և 323-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։
2023 թվականի հունվարի 12-ին Ա․Խ.-ն ձերբակալվել է։
Այնուհետև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը բավարարվել է։
Երկու կալանավորի մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն «Տոլիկին» դիմելու համար