Բախվել են «Գազելը» և «Մերսեդես սպրինտերը»․ 1 մարդ մահացել է, տուժածներ կան

Էջմիածնի ճանապարհին բախվել են «Գազելն» ու «Մերսեդես սպրինտերը»
«Գազելը» Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող մարդատար մեքենաներից է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Մերսեդես սպրինտեր» և «Գազել» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 16:56-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Լ․ Ս․-ն (ծնված 2004 թ․), Մ․ Բ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Գ․-ն (ծնված 2003 թ․), Ա․ Ժ․-ն (ծնված 1942 թ․), Գ․ Դ․-ն (ծնված 1960 թ․) և Ա․ Տ․-ն (ծնված 1994 թ․) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է, մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ն․ Մ․-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Էջմիածնի ճանապարհին բախվել են «Գազելն» ու «Մերսեդես սպրինտերը»
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ «Գազելը» Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող մարդատար մեքենաներից է եղել։
Ողբերգական պատահար Երևան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է