Բայրամովը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ-ի և ՌԴ-ի արտգործնախարարների հետ հանդիպմանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը. Արխիվային լուսանկար
Բայրամովը հավելել է, որ այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Բաքուն հայտնել է, որ պատրաստ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք պատրաստ ենք եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը»,– ասել է Բայրամովը` հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից։
Նրա խոսքով` խաղաղ օրակարգի առաջմղումը «միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացվել են Հայաստանին»։
2022 թվականի դեկտեմբերի վերջին Մոսկվայում պետք է կայանար նախարարների եռակողմ հանդիպում, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հայկական կողմը հրաժարվեց հանդիպումից։