ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Աշխատանքից կազատվեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։
Sputnik Արմենիայի տվյալներով` պաշտոնանկությունները կապված են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանումտեղի ունեցած հրդեհի հետ:
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։