Վիրավորներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Կառավարության նիստում զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` երեք զինծառայողներն էլ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։
«Մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»,– հայտնեց Ավանեսյանը։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա15 զոհ և 3 վիրավոր։