ԼԺՀ–ում պայթուցիկ սարքով գաղտնարան են հայտնաբերել. տեսանյութ

Պետական անվտանգության նախարարությունը պարզում է ԼԺՀ–ի տարածքում գաղտնարանի տեղակայման ու դիվերսիոն–ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը։
Sputnik
ԼԺՀ–ի պետանվտանգության նախարարության աշխատակիցները հանրապետության տարածքում 120մմ տրամաչափի 6 ականից բաղկացած ինքնաշեն պայթուցիկ սարքով գաղտնարան են հայտնաբերել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ուժային կառույցների աղբյուրը։
«ԼԺՀ–ի ՊԱՆ–ի աշխատակիցները հանրապետության բնակավայրերից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքով գաղտնարան են հայտնաբերել, որը տեղադրված է դուրս բերման համար անհարմար դիրքում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` պայթուցիկ սարքի տեղադրման ձևը վկայում է, որ այն մասնագետներ են պատրաստել։
«Տրոտիլային համարժեքով շուրջ 20 կգ ընդհանուր զանգվածով 120 մմ տրամաչափի 6 ականից բաղկացած ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղում ոչնչացվել է», – հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին Լուգանսկում ահաբեկչություններ ծրագրած ուկրաինական դիվերսանտների թաքստոց է հայտնաբերվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 328-րդ օրը։