ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երասխի մարտական դիրքերից մեկում հայկական բանակի զինվոր է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն»,–ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: