«Մասնավորապես` զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ–ի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դուրս բերել զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։ Համոզմունք է արտահայտել, որ ռազմական միջոցներով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։ Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում` միջազգային իրավունքի համապատասխան, ներառյալ ՄԱԿ–ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975թ–ի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ–ի 2009թ հիմնարար «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման»սկզբունքները,– ասաց Փաշինյանը։