Ստոկհոլմում հզոր պայթյուն է որոտացել

Ստոկհոլմ
Նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի հյուսիս-արևմուտքում գտնվող Կիստա շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է շվեդական ռադիոն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է տեղական ժամանակով 4:27-ին (Երևանի ժամանակով` 7:27-ին) գրասենյակային շենքերից մեկի մոտ: Շինությունը, որտեղ գտնվում են մի քանի ընկերությունների գրասենյակներ, լուրջ վնասներ է կրել։ Ավերվել է մուտքը, վնասվել են առաջին և երկրորդ հարկերը։ Քանի որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը, ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, հերթապահում են ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։
Պայթյունի հետևանքները
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ կապ ունի այս պայթյունը Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպերի հետ։
«Մեր տեխնիկները ժամանել են դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ կապ կա այդ պայթուցիկ սարքի և ավելի վաղ հայտնաբերվածների միջև»,– հայտարարել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ուլա Էսթերլինգը:
Նրա խոսքով՝ նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։
Կիևի մարզի Բրովարի քաղաքի մանկապարտեզի վրա ուղղաթիռ է ընկել. կա 16 զոհ
Երեկ Ստոկհոլմի կենտրոնում՝ Սյոդերմալմ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի մոտ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով ամբողջությամբ ավերել է շինություններից մեկի մուտքը: Դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին քաղաքում մի քանի պայթյուն է գրանցվել բնակելի շենքերի մոտ։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը։
Զովունիի գազաբալոնի տեղադրման կետում պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել