Սյունիքում, Տավուշում կլինի +12, իսկ Գեղարքունիքում` -12 աստիճան. եղանակի տեսություն

Տավուշ. Կոթի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա օրերին` հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը եղել է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +7...+9 աստիճան տաքություն։