Ուկրաինայի զինված ուժերի ուղղաթիռն ընկել է Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող մանկապարտեզի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ այրվող շենքի ներսում կարող են երեխաներ լինել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Ոստիկանությունն առայժմ հայտնում է 16 զոհի մասին։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
Ըստ ճշտված տվյալների` Կիևի մարզի Բրովարի քաղաքում մանկապարտեզի մոտ ընկած ուղղաթիռը հաշվառված է եղել Ուկրաինայի ՆԳՆ-ում:
Ամենայն հավանականությամբ` ֆրանսիական «Airbus» ընկերության արտադրության Eurocopter EC225 Super Puma մոդելն է։ Ուկրաինան մի քանի տասնյակ այդպիսի ուղղաթիռ է ձեռք բերել երկրների միջև ավիացիոն անվտանգության և պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով։
Ուկրաինական լրատվամիջոցներում միջադեպի երկու վարկած է նշվում: Առաջինն այն է, որ ուղղաթիռը մառախուղի պատճառով փոքր բարձրությամբ էր թռչում, և օդաչուն կորցրել է կառավարումը: Ըստ երկրորդ վարկածի՝ այն խոցել է հենց ուկրաինական ՀՕՊ համակարգը։