Գեղարքունիքի մարզում 3 նոր ամբուլատորիա կկառուցվի

Անահիտ Ավանեսյանը Գավառի բժշկական կենտրոնում ծանոթացել է վերջին փոփոխություններին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գավառի բժշկական կենտրոնում ծանոթացել է կատարված փոփոխություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գավառ, Ճամբարակ և Մարտունի խոշորացված համայնքների բնակավայրերում 3 նոր ամբուլատորիա կկառուցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատուների և բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։
Քննարկվել է նաև Գավառի պոլիկլինիկայի և Վարդենիսի բժշկական կենտրոնի կառուցման և հիմնանորոգման աշխատանքների հարցը։
Անահիտ Ավանեսյանը Գավառի բժշկական կենտրոնում ծանոթացել է վերջին փոփոխություններին։
Անահիտ Ավանեսյանը Գավառի բժշկական կենտրոնում ծանոթացել է վերջին փոփոխություններին։
Անահիտ Ավանեսյանը կարևորել է առողջության առաջնային պահպանման օղակի զարգացումը, ինչը նշանակում է նաև` բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, ընտանեկան բժշկության խթանում, էլեկտրոնային առողջապահության զարգացում:
Անահիտ Ավանեսյանը Գավառի բժշկական կենտրոնում ծանոթացել է վերջին փոփոխություններին։