Աշխարհում ավելի քան 1,3 հազար լրագրող է սպանվել վերջին 10 տարում. ՄԱԿ

Տեսախցիկներ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին մտահոգում է նաև կանանց և աղջիկների իրավունքների պահպանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Վերջին 10 տարում աշխարհում ավելի քան 1,3 հազար լրագրող է սպանվել մասնագիտական պարտքը կատարելիս։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Լրագրողների անվտանգությունն առանձնահատուկ խնդիր է դարձել։ Վերջին 10 տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 1300 լրագրող, որոնք ցանկանում էին համոզվել, որ մենք ուշադրություն ենք հրավիրում այնպիսի իրավիճակների վրա (մարդու իրավունքների խախտմամբ), որոնք հատկապես հոգեցունց են, իսկ արդյունքում պարզվեց` նրանք պաշտպանված չէին»,- ասել է Տյուրկը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Նա նշել է, որ անհանգստացած է նաև ամբողջ աշխարհում կանանց և աղջիկների իրավունքների պահպանմամբ, և հատկապես «էքստրեմալ» է անվանել Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Տյուրկի խոսքով` մտահոգություն է առաջացնում նաև կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը մարդու իրավունքների վրա: