Ամանորյա ձևավորումներն ապամոնտաժվում են. Աբովյան փողոցի մի հատվածն ամբողջ գիշեր փակ կլինի

Երևանի Հանրապետության հրապարակում (17 հունվարի, 2023)
Հունվարի 13-ից սկսել են ապամոնտաժել նաև ՀՀ գլխավոր տոնածառը և Հանրապետության հրապարակում տեղադրված դեկորացիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանում մեկնարկել են ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ հունվարի 13-ից սկսել են ապամոնտաժել նաև ՀՀ գլխավոր տոնածառը և Հանրապետության հրապարակում տեղադրված դեկորացիաները։ Արդեն իսկ հանել են նաև կառավարության շենքին ամրացված լույսերը։ Աշխատանքները դեռևս շարունակվում են։
«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». Ավինյան