80 տարի առաջ ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը. տեսանյութ

Հունվարի 18-ի առավոտյան երկու ճակատների ստորաբաժանումները հանդիպեցին թիվ 5 և թիվ 1 ավաններում
Sputnik
Ուղիղ 80 տարի առաջ` 1943 թ․-ի հունվարի 18-ին, ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը։ Մինչ այդ օրը քաղաքը ցամաքի հետ միացնում էր հայտնի «Կյանքի ճանաապարհը»` Լադոգա լճի սառույցի վրայով։
Հունվարի 12-30-ն անցկացված «Իսկրա» գործողությունը Կարմիր բանակի առաջին խոշոր հաղթանակն էր Լենինգրադի ուղղությամբ։
«Իսկրա» գործողությունն իրականացվում էր միաժամանակ երկու ուղղությամբ՝ 12-18 կիլոմետր հատվածում։ Հրետանու ուժգին հարվածներից հետո ֆաշիստների վրա գրոհեցին տանկերն ու հետևակը։
Հունվարի 18-ի առավոտյան երկու ճակատների ստորաբաժանումները հանդիպեցին թիվ 5 և թիվ 1 ավաններում։
Լենինգրադի շրջափակման ժամանակ բազում երկրների զինվորներ էին հանցագործություններ կատարում
Լենինգրադի շուրջ օղակը ճեղքված էր։
Լենինգրադի շրջափակումը, սակայն, ամբողջովին վերացվեց միայն մեկ տարի անց` 1944 թվականի հունվարի 27-ին։
Այն տևեց 872 օր։