ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Մոլորակի ամենատարեց բնակչուհին` ֆրանսիացի միանձնուհի քույր Անդրեն (աշխարհիկ անունը` Լյուսիլ Ռանդոն) մահացել է 118 տարեկան հասակում, հաղորդում Է France Presse-ը (AFP):
2009 թվականից քույր Անդրեն ապրում էր Թուլոն քաղաքի ծերանոցում, որի ներկայացուցիչը պարբերականին հայտնռշ է, որ նա քնի մեջ է մահացել։
Լյուսիլ Ռանդոնը ծնվել է Ֆրանսիայում 1904 թվականի փետրվարի 11-ին։ Նա մոլորակի ամենատարեց բնակչուհի է ճանաչվել2022 թվականի ապրիլի26-ին` ճապոնուհի Կանե Տանակայի մահից հետո (119 տարեկան հասակում)։
41 տարեկանում նա միանձնուհի է դարձել և 28 տարի աշխատել Վիշի քաղաքի հիվանդանոցում, որտեղ օգնում էր որբերին ու ծերերին։ 1979 թվականին ծառայության է անցել Սավոյայի վանքում։ 2009 թվականից ապրում էր Տուլոնի ծերանոցում։