Վանաձորում տղամարդը մահացել է, երբ վազել է երթուղայինի հետևից ու ընկել

Շտապօգնության ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
77-ամյա տղամարդը ընկել է, գլխով հարվածել կանգառի մետաղական նստարանի անկյունակին, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Վանաձորի կանգառներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
«Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ժամը 08։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։
Լոռու մարզում 4 տարեկան երեխա է խեղդվել. դին դուրս են բերել սառցակալած ջրափոսից

Իրավապահները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։

Վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխով հարվածել կանգառի մետաղական նստարանի անկյունակին, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։