Սերգեյ Շոյգուն ստուգում է իրականացրել «Վոստոկ» զորամիավորման շտաբում

Սերգեյ Շոյգուն լսել է խմբավորման հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զեկույցը։
Sputnik
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հատուկ գործողությունների գոտում աշխատանքի ընթացքում ստուգում է իրականացրել «Վոստոկ» զորամիավորման շտաբում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Սերգեյ Շոյգուն լսել է խմբավորման հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովի, ինչպես նաև հիմնական ուղղություններով զորամիավորումների հրամանատարների զեկույցը։
Նշվում է նաև, որ Սերգեյ Շոյգուն հատուկ ուշադրություն է դարձրել գործողություններում ներգրավված զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը։
Գերատեսչությունը նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ռազմական հատուկ գործողությունների գոտում քաջաբար իրենց առաջադրանքները կատարող զինծառայողներին, ինչպես նաև պետական պարգևներ հանձնել։