ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ԱՊՀ երկրներից մեկի 28-ամյա քաղաքացու է ձերբակալել։ Նա կասկածվում է հօգուտ Ուկրաինայի լրտեսություն անելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վերին Լարսի անցակետը հատելիս կասկածյալը ձերբակալվել է։
ԱԴԾ–ի տվյալով` ձերբակալվածի հեռախոսում նամակագրություն է հայտնաբերվել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ նա ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել ՌԴ ԶՈւ զինտեխնիկայի գտնվելու վայրի վերաբերյալ` կոնտակտային անձին լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելով։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276–րդ հոդվածով («լրտեսություն»)։