Հստակ օրը հայտնի չէ. Պեսկովը` Նարիշկինի և Բըրնսի հնարավոր հանդիպման մասին

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովի խոսքով` ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի և ԿՀՎ–ի ղեկավարի երկխոսությունը կարող է օգուտ բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն (հանդիպումը. խմբ.) չի կարելի բացառել։ Եվ իհարկե այդ երկխոսությունը կարող է օգուտ տալ։ Հստակ ամսաթվի մասին տեղեկություն չունեմ», – ասել է նա` պատասխանելով հարցին` արդյոք Նարիշկին–Բըրնս հանդիպում նախատեսվում է առաջիկայում։
Նա խորհուրդ է տվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից ճշտել` Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը քննարկվում է եվրոպացի գործընկերների հետ, թե ոչ։
Ըստ ԶԼՄ–ների` Սերգեյ Նարիշկինն ու Ուիլյամ Բըրնսը հանդիպել են նոյեմբերի 14-ին Անկարայում։ Հետագայում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հաստատել էր, որ հանդիպել է ամերիկացի գործընկերոջ հետ` քննարկելու միջուկային անվտանգությանն ու ուկրաինական թեմային առնչվող հարցեր։
Պեսկովն անդրադարձել է Դնեպրոպետրովսկում շենքերից մեկի մասնակի փլուզման հարցին