ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 6-8 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։