ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 51 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ը նաև արձանագրվել է աշխատողի չձևակերպման 27 դեպք շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 27 հարկ վճարողների մոտ:
Հաղորդագրությունում նշվում է, որ ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացնել շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում։