Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ

Նախորդ ամիս Օզբիլիսը հեռացավ երևանյան «Փյունիկից», որին միացել էր 2019 թվականի ամռանը,
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ, տեղեկանում ենք ակումբի կայքից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ ...Ողջունում ենք Արաս Օզբիլիզին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Օզբիլիսը հեռացավ երևանյան «Փյունիկից», որին միացել էր 2019 թվականի ամռանը, թիմում անցկացրել 31 պաշտոնական խաղ` դառնալով 7 գոլի հեղինակ։