Վահագն Խաչատուրյանը հասել է Տալլին

Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ։
Sputnik
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տալլին: Տեղեկությունը հայտնում են նախագահականից և դիմավորման տեսանյութ ներկայացնում։
Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ: Խաչատուրյանը կհանդիպի նաև Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։
Խաչատուրյանը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
Երեկոյան Էստոնիայի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի Մաարջամաե ամրոցում կտրվի ընթրիք: