Պեսկովն անդրադարձել է Դնեպրոպետրովսկում շենքերից մեկի մասնակի փլուզման հարցին

Դմիտրի Պեսկով
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը խոստովանել էր, որ տան մի մասը փլուզվել է ուկրաինական զորքերի կողմից խոցված հրթիռի անկման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դնեպրոպետրովսկում շենքի մասնակի փլուզումը։
Հունվարի 14-ին Դնեպրոպետրովսկում մասամբ 9-հարկանի բնակելի շենք էր փլուզվել։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները պնդում էին, որ այն փլուզվել է ընկած հրթիռի պատճառով։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 16–ին դեպքի առնչությամբ մեկնաբանություն է տվել լրագրողներին։
«Ինքներդ եք տեսել ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչների եզրակացությունը, որում ասվում է, որ այս ողբերգությունը հակաօդային պաշտպանության հակահրթիռների գործողությունների հետևանք էր», – ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչպես Կրեմլում կարող են մեկնաբանել Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած տան փլուզման պատասխանատվությունը ՌԴ–ի վրա բարդելու Կիևի փորձերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը խոստովանել էր, որ տան մի մասը փլուզվել է ուկրաինական զորքերի կողմից խոցված հրթիռի անկման պատճառով։
Ուկրաինական կողմի վերջին տվյալներով` տան փլուզման հետևանքով 36 մարդ է մահացել, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Վնասվածքներ են ստացել 60 մեծահասակ և 15 երեխա։