ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա 95 տարեկան էր։
Լոլոբրիջիդան, որի կինեմատոգրաֆիական կարիերան սկսվել է դեռևս 1946 թվականին, մինչև վերջերս բնակվում էր Հռոմի իր ամառանոցում։
Անցյալ տարվա սեպտեմբերին Լոլոբրիջիդան հաջողությամբ վիրահատվել էր ազդրի տեղաշարժի կոտրվածքից հետո։
Հանդիսատեսին դերասանուհին առավել հայտնի է «Ֆանֆան Տյուլպան» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերում խաղացած դերերով։