ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Լոռու մարզի գյուղերից մեկում 4 տարեկան Տ. Մորոզովան ընկել է սառցակալած ջրափոսն ու խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է հունվարի 15-ին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը` ժամը 17։00-ի սահմաններում, փոքրիկը փորձել է անցնել Լոռու մարզի գյուղերից մեկի 1-ին փողոցի 244 հասցեի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով, սառույցը կոտրվել է, և նա ընկել է ջրափոսն ու խեղդվել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։