ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեին կհուղարկավորեն հունվարի 19-ին Թբիլիսիի Վերիյսկի գերեզմանատանը՝ ընտանիքի անդամների կողքին, հայտում է Sputnik Գրուզիան։
Արտիստի հարազատները տեղեկացրել են, որ հունվարի 17-ին և 18-ին Թբիլիսիի Քաշվեթի եկեղեցում տեղի կունենա նրա քաղաքացիական հոգեհանգիստը։
Կիկաբիձեին վերջին հրաժեշտը կտան հունվարի 19-ին Թբիլիսիի մեծ համերգասրահից։
Հայտնի ու սիրված դերասան, երգիչ և սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեն մահացել է հունվարի 15–ին, կլինիկայում 84 տարեկան հասակում։